Պապարացիները լուսանկարել են աննկատ մնալ ցանկացող Անջելինա Ջոլիին ու նրա դուստրերին

Օրերս 45-ամյա Անջելինա Ջոլիին նկատել էին երեխաներից երեքի (15-ամյա Զախարայի, 14-ամյա Շայլոյի և 12-ամյա Վիվիենի) հետ՝ բրենդային խանութներից մեկում:

Օսկարակիր դերասանուհին ու երեխաները ընտանեկան գնումների դուրս գալու համար ընտրել էին բավականին պարզ ու հասարակ հագուստներ։ Ջոլին ցանկացել է աննկատ մնալ ու հնարավորինս անշուք հանգվել, որ ուշադրություն չհրավիրի իր վրա, բայց լուսանկարիչներն ամեն բան նկատում են։ Աստղային ընտանիքի բոլոր անդամները կրում էին դիմակներ՝ համաձայն Կալիֆոռնիայի կանոնակարգերի, որոնք նախատեսված են կասեցնելու կորոնավիրուսի տարածումը: