Օրլանդո Բլումը «զինվել» է, որպեսզի պաշտպանի Քեթի Փերիին․ երգչուհու երկրպագուն հետապնդում և սպառնալիքներ է ներկայացնում նրան

The Sun-ը գրում է․ Ամերիկացի փոփ երգչուհի Քեթի Փերին բողոք է ներկայացրել Ուիլյամ Թերի անունով անտուն տղամարդու դեմ՝ նրա կողմից հետապնդվելուց ու սպառնալիքներ ստանալուց հետո։

Պապարացիներն արդեն նկատել են, որ Քեթիի սիրելիին՝ հոլիվուդյան դերասան Օրլանդո Բլումը փողոցում շրջում է պղպեղի բալոնով , որն օգտագործվում է որպես պաշտպանիչ միջոց՝ հարձակումների դեմ։ Պարբերականը նաև հայտնում է, որ դերասանը «զինվել» է, երբ նրա սիրելիի աննորմալ ու ոչ ստապիլ հոգեվիճակում գտվող երկրպագուն սպառնացել է կոտրել նրա իրանը։ Տղամարդն անգամ սեպտեմբերի 8-ին ցատկել է Քեթի Փերիի՝ Բևեռլի Հիլսում գտնվող տան ցանկապատի վրայով։ Անվտանգության աշխատակիցները բռնել են Թերիին և հրամայել է հեռանալ։ Երբ նա հրաժարվել է ինքնակամ, նրա բերման են ենթարկել, ապա պաշտոնապես ձերբակալել։

Տղամարդը շատ վատ վարքագիծ էր դրսևորում նաև սոցիալական ցանցերում, որտեղ նա Քեթիին մեկ իր «կինն» էր անվանում, մեկ՝ «սիրելի մարմնավաճառ», մեկ էլ գրում, որ ինքը հազեն ունի ու սպառնում էր երգչուհուն։ Նա սպառնալիքներ է ներկայացրել նաև Օրլանդո Բլումի և նրա իննամյա որդու հասցեին։