Դալիթայի 21-ամյակի խնջույքն ու նոր ֆոտոշարքը

Դալիթան սեպտեմբերի 19-ին նշել է ծննդյան 21-ամյակը, ինչի առթիվ երգչուհին տոնական ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է Showbiz.am կայքին։
Նշենք, որ երգչուհի Դալիթան, ով 2011 թվականին հայտնի դարձավ շատերին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում իր մասնակցությունից հետո, այժմ զբաղվում է ոչ միայն երգով, այլ նաև հանդես է գալիս տարբեր սերիալներում և սիթքոմներում։
Այժմ նա հանդես է գալիս հայ-ամերիկյան նոր հեռուստասերիալում, որը կոչվում է «Purgatory»։ Այն հայկական «Քավարան» սերիալի անգլերեն տարբերակն է՝ հատուկ արտասահմանյան լսարանի համար։