Պաբլո Պիկասոյի «Femme dans un fauteuil» կտավը վաճառվում է ահռելի գումարի դիմաց

«Բազկաթոռին նստած կինը» կտավը աճուրդի կհանվի Նյու Յորքի Christie’s- ում հոկտեմբերի 6-ին: Արվեստի աշխարհում Պիկասոյի աշխատանքները շարունակում են մնալ հավասարը չունեցող նմուշներ:

Նկարչի 1941 թ.-ին նկարած «Femme dans un fauteuil» (բազկաթոռին նստած կինը) կտավը հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում 20-րդ դարի արվեստի Christie’s աճուրդում կհանվի վաճառքի: Եվ ակնկալվում է, որ այն կստանա բարձր դրամական արժեք: Ասում են, որ կտավը վաճառվելու է մոտ 30 միլիոն դոլարով: