Ի՞նչ տեսքով են ներկայացել աստղերը «Էմմի» մրցանակաբաշխությանը

Հայտնի են դարձել «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողները: 72-րդ մրցանակաբաշխությունը հեռարձակվել է ABC հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Չնայած, որ մրցանակաբաշխությունն անցնում էր առցանց, աստղերը ջանք չեն խնայել ու աշխատել են ներկայնալ օրիգինալ ու չկրկնվող կերպարներով։
Այս անգամ երեկոյի դրեսը կոդը հետևյալ կերպ էր հնչում՝  Come as you are, but make an effort (Եկեք այնպես, ինչպես կաք, բայց ջանք գործադրեք)։

Հիշեցնենք, որ «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում «Էմմի» մրցանակի է արժանացել «Ժառանգները» սերիալը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգումհաղթող է ճանաչվել «Շիթս Քրիք»-ը:
«Պահապանները» սերիալը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն սերիալ», «Նշանավոր հեռուստաֆիլմ կամ մինիսերիալ», «Նշանավոր նոր սերիալ» անվանակարգերում, իսկ ֆիլմի դերասանուհի Ռեջինա Քինգը մրցանակ է ստացել «Դրամայում անձնական նվաճումների» համար։