Ինչպե՞ս է հիմա իր հարսանյաց արարողության ժամանակ խայտառակված ըմբշամարտիկ Զարուբեկ Սիդակովը

Շաբաթներ առաջ ողջ համացանցը քննարկում էր հայտնի ըմբշամարտիկ Զարուբեկ Սիդակովի հարսանյաց արարողության ընթացքում տեղի ունեցած սկանդալը։ Հիշեցնենք, որ Զարուբեկը հենց հարսանիքի ընթացքում դուրս է վռնդել իր 25-ամյա սիրելիին՝ Մադինա Պլիևային։ Այդ ամենի պատճառն այն էր, որ հարսանյաց արարողության ընթացքում ինչ-որ մեկը հյուրերին ուղարկել էր Մադինայի կիսամերկ լուսանկարները՝ դրանց կից նշելով, որ Մադինան որոշ ժամանակ առաջ զբաղվել է մարմնավաճառությամբ։
Այժմ մարզիկի մտերիմները պատմել են, թե ինչպիսի հոգեվիճակում է գտնվում վերջինս կատարվածից հետո։
«Այժմ մարզվում է լեռներում, պատրաստվում է մրցումների։ Մադինայի թեման նույնիսկ ընկերների հետ չի քննարկում։ Բոլորը ձևացրել են, թե ոչինչ չի եղել։
Ոչ ոք չի ցանկանում Զաուրբեկին ավելորդ անգամ նյարդայնացնել։ Զաուրը անգամ չեմպիոն դառնալուց հետո ընդհանրապես ոչ մի կերպ չի փոխվել, մնացել է նույնքան համեստ, բարի եւ ազնիվ տղա»,-ասել են մարզիկի հարազատները։

Հիշեցնենք,  որ արաողության ժամանակ խայտառակված աղջիկը փորձել է ինքնասպանության դիմել, բայց նրան ժամանակին հասցրել են հիվանդանոց։
Հիվանդանոց են տեղափոխել նաև հարսնացուի հորը, ում առողջական վիճակն այդ ամենից հետո կտրուկ վատացել է։
Այժմ հարսնացուն մեկնել է Մոսկվա ու հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել կատարվածը։