Կիսամերկ Ջենիֆեր Լոպեսը կրկին ցուցադրել է իր իդեալական մարմինը

Հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ իր բաժանորդներին հիացրել է գեղեցիկ ու սեքսուալ լուսանկար հրապարակելով   Instagram-ում։ Նոր լուսանկարում 51-ամյա աստղը թաց մազերով է, կիսով չափ ջրի մեջ, ինչն էլ ավելի խորհրդավորություն է  հաղորդում նրա կերպարին։
«Արձակուրդային տրամադրություն», – մակագրել է նա նկարը, որն արդեն ավելի քան 4 մլն «լայք» ունի:
Լոպեսի անթերի կազմվածքը կշարժի անգամ շատ ավելի երիտասարդների նախանձը։ Չնայած նա նաև ոգեշնչել է շատերին։ Շատ երկրպագուներ հաճոյախոսություններ են շռայլել սիրելի աստղին։
Նշենք, որ Ջեյ Լոն իսկապես լրջորեն մարզվում է և ճիշտ խնամում իր մարմինը։ Նա մարզադահլիճում օրական մի քանի ժամ է անցկացնում, ինչպես նաև հետևում է իր սննդակարգին: