Ո՞վ է երգչուհի Զառայի նոր սիրեցյալը (լուսանկար)

37-ամյա երգչուհի Զառան նախընտրում է իր անձնական կյանքի մասին լռել։ 2016 -ին նա ամուսնալուծվել է իր երկրորդ ամուսնու հետ, որից երկու որդի է ունի, և այդ պահից նա հրապարակավ ոչինչ չի պատմում իր ռոմանտիկ հարաբերությունների մասին:
Իսկ օրերս ինտերնետ-օգտատերերը կասկածել են, որ աստղը սիրավեպ է սկսել խառը մարտարվեստների 34-ամյա մարտիկ Արտյոմ Լոբովի հետ։ Այդ մտքերին երկրպագուները հանգել են՝ տեսնելով նոր լուսանկարները՝ հրապարակված Արտեմի Ինստագրամում։

«Ոչինչ չի կարող կոտրել մարտիկին, երբ նա խոստացել է հաղթել հանուն նրա…»,- լուսանկարին կից գրել է տղամարդը։
Բաժանորդներն ուշադրություն են դարձրել նաև Զառայի արձագանքին․ մարզիկի հրապարակման տակ նա սմայլ է թողել մեծ կարմիր սրտի տեսքով։
Ի դեպ, մի քանի օր առաջ երգչուհին նույնպես հրապարակել էր լուսանկար Արտեմի հետ իր ինստագրամյան էջում։