«Նա է արել դա»․ Եվգենի Պետրոսյանը բարկացել ու պատմել է իր և Ստեպանենկոյի հարաբերությունների մասին

Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ խոսել է նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հետ բաժանման պատճառների մասին։ Արտիստը Instagram սոցիալական ցանցում բանավեճի մեջ է մտել իր հետևորդուհիներից մեկի հետ։ Աղջիկը Պետրոսյանին քննադատել է Ստեպանենկոյից բաժանվելու համար։
«Նորաձև է դարձել «ռեսուրսը սպառած» կանանց տախտակամածից նետելը, որոնք տարիներ շարունակ մարդու կողքին են եղել»,-գրել է նա։

Նա առաջին մարդը չէր, որ մեղադրել է արտիստին կնոջ հետ վատ վարվելու համար։ Այս անգամ դերասանը չի դիմացել և պատասխանել է քննադատությանը։
Մասնավորապես Պետրոսյանը հայտարարել է, որ Ստեպանենկոյից բաժանվել է ոչ իր կամքով։ Նա խոստովանել է, որ բաժանման նախաձեռնությունը հենց արտիստուհունն է եղել։
«Ես Ելենա Ստեպանենկոյին կյանքիցս դուրս չեմ նետել։ Նա է արել դա, ընդ որում՝ շատ վաղուց»,-բարկացած ասել է երգիծաբանը։
Մեկնաբանությունները, ըստ ամենայնի, արդեն հեռացվել են արտիստի էջից։ Սակայն այդ մասին հայտնում է «Комсомольская правда» թերթը։