Քիմ Քարդաշյանն արդեն ամեն ինչ պատրաստել է բաժանության համար

Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը և նրա ոչ պակաս հայտնի ամուսինը ՝ ռեփեր Քանյե Ուեսթը, մտադիր են ամուսնալուծվել։ Տեղեկությունը հայտնում է Page Six-ը: Աստղային զույգին մոտ գտնվող անանուն աղբյուրը պարբերականին պատմել է, որ ամուսնալուծության նախաձեռնողը Քարդաշյանն է։ Նա չի կարողանում հաշտվել ամուսնու վերջին ելույթների հետ, որոնք վերաբերում էին իրենց դստերը՝ Նորթին և աբորտների թեմային։

Քիմի որոշումն էլ ավելի է սրել ռեփերի երկբևեռ (բիպոլյար) խանգարումը։
«Քարդաշյանն արդեն ամեն ինչ պատրաստել է բաժանության համար, բայց սպասում է, թե երբ ամուսնու մոտ կավարտվի սրված վիճակը», – ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ զույգի ամուսնալուծության մասին սկսեցին խոսել Հյուսիսային Կարոլինայում Քանյեի սկանդալային ելույթից հետո: Այդ ժամանակ նա, ի թիվս այլ բաների, անդրադարձել էր հղիությունների արհեստական ընդհատման թեմային և պատմել, որ քիչ էր մնում ինքն էլ աբորտի զոհ դառնար։ Բացի այդ, հայտնի ռեփերը խոստովանել է, որ Քիմը ցանկանում էր ընդհատել հղիությունը, երբ Նորթով էր հղի, բայց ինքը թույլ չի տվել, որ նա դա անի: Դրանից հետո Ուեսթը Twitter-ում տասնյակ սկանդալային հրապարակումներ էր արել, որոնք անմիջապես հեռացվել էին։ Սակայն հասարակությունն, այնուամենայնիվ, իմացել է զույգի ընտանեկան խնդիրների մասին։