Դժբախտություն Ստալոնեի ընտանիքում

Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեի մայրը ՝ Ժակլին Ստալոնեն, կյանքից հեռացել է 98 տարեկան հասակում, հաղորդում է TMZ-ը:
Մահվան հանգամանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ինչպես նշում է հրատարակությունը, Ջեքի Ստալոնեն hայտնի աստղաբան, պարուհի էր, ինչպես նաև կանանց ռեսթլինգի փրոմոութեր:
Ժակլին Ստալոնեն դաստիարակել է երեք երեխաների ՝ Սիլվեստր Ստալոնեին, երաժիշտ և երգիչ Ֆրենկ Ստալոնեին, ինչպես նաև դերասանուհի Թոնի Դ’Ալտոյին: