Little Big-ի մենակատարը քննադատության է արժանացել իր 18+ նկարի համար

Սոֆյա Տայուրսկայան հաճախ է բախվում սոցցանցերում բուլինգի հետ։ Նրա գրեթե յուրաքանչյուր նկարի տակ բացասական մեկնաբանություններ են հանդիպում։
Ամռանը աստղը նիհարել է 15 կիլոգրամով, սակայն բաժանորդները, այնուամենայնիվ, առիթ են գտնում նրան քննադատելու:
Ժամեր առաջ նա իր ինստագրամյան էջում համարձակ լուսանկար է հրապարակել, որն արժանացել է բացասական մեկնաբանությունների:

Եվ ահա Սոֆյան Instagram-ում դիմել է բոդիշեյմերներին, ովքեր գրել են իր լուսանկարի մեկնաբանություններում,- «Ճարպոտ, նիհարիր»:
«Ընդհանուր առմամբ, հարգելի մեկնաբաններ, նախքան դուք սկսում եք արտահայտել ձեր կարծիքը, պատկերացրեք, որ ես ոչ ռոբոտ եմ, ոչ նկար եմ, ոչ ծաղրածու, այլ սովորական մարդ, ով ունի ընտանիք, ընկերներ, խնդիրներ, ուրախություն: Ես գնում եմ այն նույն խանութները, որոնք դուք էլ եք հաճախում, մաքրում եմ, լվանում եմ, քնում եմ, գիրանում եմ, նիհարում եմ, շպարվում եմ: Եվ ես դա անում եմ, քանի որ դա իմ կյանքն է, իմ մարմինը, Ես ոչ մեկին ոչինչ պարք չեմ և առավել ևս անծանոթ մարդկանց կարծիքի կարիքը չունեմ: Ձեր ցանկացած մեկնաբանություն, որը կապված է իմ ստեղծագործության հետ, մի բան է, բայց այն ամենը, ինչ վերաբերում է իմ արտաքինին և անձնական կյանքին, թողեք ինձ»,- գրել է երգչուհին: