Ո ՞վ է լինելու «Կին-Հալք» սերիալի գլխավոր հերոսուհին

Կանադացի դերասանուհի Տատյանա Մասլանին, ով հայտնի է «Մութ երեխան» և «Փերի Մեյսոն» սերիալներով, կդառնա Marvel-ի և Disney+- ի «Կին-Հալք» նոր նախագծի գլխավոր դերակատարը, հաղորդում է Deadline-ը: Բազմասերիանոց կինոկոմիքսի նկարահանումները կսկսվեն 2021 թվականի փետրվարին:
Սերիալի սցենարը բավականին հետաքրքիր է. Ջենիֆեր Ուոլթերսը` Կին-Հալկը, փաստաբան է և Բրյուս Բանների` Հալկի քույրը:
Գերբնական ուժերով աղջիկը օժտվել է իր զարմիկից ռադիոակտիվ արյան փոխներարկման արդյունքում, սակայն ի տարբերություն Բանների, նա կարող է վերահսկել իրեն վերափոխման ժամանակ: