Ու՞մ հետ է գաղտնի ամուսնացել Էմմա Սթոունը․ ասում են՝ դերասանուհին արդեն հղի է

Այս գարնանը 31-ամյա դերասանուհի Էմմա Սթոունը պետք է ամուսնանար իր 35-ամյա սիրեցյալ Դեյվ ՄաքՔարիի հետ, բայց կորոնավիրուսի պատճառով նրանք անորոշ ժամանակով հետաձգեցին տոնակատարությունը: Սակայն, ըստ զույգի երկրպագուների, սիրահարներն ամուսնացել են։ Օրերս նրանց տեսել են Լոս Անջելեսում՝ ձախ ձեռքի մատնեմատների վրա ամուսնական մատանիներով:

Բացի այդ, լրատվամիջոցները զույգին կասկածում են ընտանիքի մոտալուտ համալրման մեջ։ Ականատեսները արևմտյան լրատվամիջոցներին հայտնում են, որ Էմման սկսել է լայն հագուստ կրել։ Դերասանուհու հղիության մասին լուրերը հաստատել է նաև ոսկյա զարդերի դիզայներ Թովա Մալիբուն, ով իր ինստագրամյան հետևորդներին պատմել է, որ տեսել է զույգին և պնդել, որ Էմման հղի է: Այս ամենը արտասահմանյան լրատվամիջոցներին թույլ է տվեց եզրակացնել, որ սիրահարներն ամուսնացել են և պատրաստվում են ծնողներ դառնալ, բայց զույգը դեռ չի մեկնաբանել շրջանառվող խոսակցությունները։