Ինչո՞ւ է Բելլա Հադիդը բաժանվել իր սիրելիից

Ամիսներ առաջ երաժիշտ «The Weeknd»-ը և մոդել Բելլա Հադիդը ուրախացրին երկրպագուներին՝ տեղեկացնելով, որ շուտով պատրաստվում են ամուսնանալ:
Աստղային զույգը երկար տարիներ է, ինչ միասին է: Լրագրողների հետ հարցազրույցներում երիտասարդները հավատացնում էին, որ իրենց բաժանելն անհնարին է:
Շաբաթներ առաջ Հադիդը սկսել էր պատրաստվել ամուսնության արարողությանը և արդեն ընտրել էր իր հարսանեկան զգեստը, սակայն Հադիդի մտերիմ ընկերը օրեր առաջ հայտնել է լրագրողներին, որ զույգը բաժանվել է:

Լրագրողները տեղեկացել են նաև, որ զույգի բաժանման պատճառը եղել է հեռավորությունը:
«The Weeknd»-ն անդադար համերգային շրջագայությունների մեջ է, իսկ Բելլան համագործակցում է տարբեր մոդելային գործակալությունների հետ ու շատ է ճանապարհորդում:
Չնայած բաժանմանը՝ Բելլան ու երգիչը պահպանել են իրենց ջերմ ու մտերիմ հարաբերությունները: Նրանք այլևս սիրահար զույգ չեն, բայց հաճախ են հանդիպում ու շփվում միյանց հետ:
«Նրանք բաժանվել են, բայց շարունակում են միմյանց սիրել»,- խոստովանել է Բելլայի մտերիմ ընկերը:

Բելլայի ընկերը լրագրողներին պատմել է, որ աստղերի համար հիմա կարևորը կարիերան է, սակայն նրանք հույս ունեն ապագայում վերականգնել իրենց սիրային հարաբերությունները: