Բելլա Հադիդի և Դուա Լիպայի սիրելի բրենդը ներկայացրել է նոր, ինքնատիպ հավաքածուն

Charlotte Knowles բրենդը զարմացրել է երկրպագուներին իր նոր հավաքածուով, որը բավականին տարբերվոմ է մյուսներից:
Բրենդի դիզայներները` Նոուլզն ու Արսենոն իրենց բրենդի ոճը մի փոքր ավելի գունեղ ու միաժամանակ ավելի մռայլ են դարձրել, որը հոգեհարազատ է երգչուհի Սթիվի Նիքսի 1982 թվականի կերպարներին: Դիզայներները չեն գոռում ամեն անկյունում իրենց նվաճումների մասին, թեև նրանց երկրպագուների շարքում նշվում է Բելլա Հադիդիը, Դուա Լիպան և Կեյլանին:

Ընդհակառակը, Նոուլզն ու Արսենոն խոստովանում են, թե որքան դժվար է երիտասարդ բրենդի համար, և որքան շատ սկսնակ դիզայներներ են կրեատիվ միջավայրում պարզապես խամրում ու դուրս գալիս ոլորտից:
Լոնդոնի նորաձևության շաբաթում Charlotte Knowles-ի սովորական ցուցադրության փոխարեն ներկայացրել են Նոուլզի և Արսենոյի ընկերուհու՝ լուսանկարիչ Հարլի Ուիրի նկարահանած կարճամետրաժ ֆիլմը:
Ֆիլմում հեղինակները պատմել են, թե որքան դժվարություններ են նրանք հաղթահարել:
Հեղինակավոր Vogue ամսագիրը նորաձևության սիրահարներին է ներկայացրել բրենդի նոր հավաքածուն, որը բավականին ինքնատիպ ու տարբերվող է: