Էմին Ագալարովը, ով Ալիևի դստեր նախկին ամուսինն է, նոր սիրեցյալ ունի և արդեն նշանադրվել է

Այս տարի 40-ամյա Էմին Ագալարովը բաժանվել է Ելենա Գավրիլովայից, ու ընդամենը ամիսներ անց արտիստի սիրտը կրկին զբաղված է.այժմ ԶԼՄ-ները քննարկում են երգչի գաղտնի նշանադրությունը:
Ասում են, որ Ագալարովի նոր սիրեցյալը Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ֆաթիմ Սադիկովի դուստրն է։ Ինչպես գրում է AzTimes պարբերականը, նշանադրությունը տեղի է ունեցել Մոսկվայում:
Դերասանն ինքը ոչ մի կերպ չի մեկնաբանում ԶԼՄ-ների հայտարարությունները, սակայն նրա ծանոթները հաստատել են անցած հանդիսության մասին լուրը:

Հիշեցնենք, որ Էմինը մինչ Ալյոնայի հետ ամուսնանալը ամուսնացած էր Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ։ Նրանք միասին ունեն երեք երեխա, իսկ Ալյոնայի հետ համատեղ երեխան՝ Աֆինան, երգչի չորրորդ երեխան է։