Պապարացիները լուսանկարել են 65-ամյա Դոնաթելա Վերսաչեին համարձակ լողազգեստով

Versace նորաձևության տան գլխավոր դիզայներ Դոնաթելա Վերսաչեն հայտնվել է սոցիալական կայքերի օգտատերերի քննարկումների կենտրոնում: Դիզայները, ով այս տարի նշել է իր 65-ամյակը, կարծես բնավ չի բարդույթավորվում իր կազմվածքից, քանզի լողափում նա եղել է բավականին համարձակ լողազգեստով ու հայտնվել է պապարացիների տեսախցիկների թիրախում:
Պապարացիների արած լուսանկարներն ակտiվ քննարկվում են շատերի կողմից, ովքեր նկատել են, որ բազմաթիվ պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունները թողել են իրենց հետքը Դոնաթելայի արտաքինի վրա:

Դոնաթելա Վերսաչեն լրագրողների հետ զրույցներում բազմիցս նշել է, որ կոսմետիկ միջամտությունները ավելի շատ բարդույթներ են առաջացրել իր մեջ։
Միշտ շրջապատված լինելով անթերի արտաքին ունեցող մոդելներով՝ Դոնաթելան սկսել էր բարդույթավորվել իր արտաքինի պատճառով: Սակայ ֆիլլերները նրան ոչ թե օգնեցին, այլ վնասեցին։