Միխայիլ Գալուստյանը բողոքել է կնոջից` պատմելով իր առօրյա կյանքից

Հայտնի հումորիստ և շոումեն Միխայիլ Գալուստյանը «7 օր» պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են իրեն դիմավորում տանը ծանր աշխատանքային օրվանից հետո։ Նա խոստովանել է` միշտ չէ, որ երեկոյան տանը նրան լավ են կերակրում։
«Ես նկարահանումներից հետո գալիս եմ տուն ու սովորության համաձայն, սպասում եմ, երբ կսկսեն հոգ տանել իմ մասին։ Բայց ի պատասխան լսում եմ. «Այստեղ քո նկարահանման հրապարակը չէ, ինքդ քո ընթրիքը պատրաստիր»»,- պատմել է Գալուստյանը։

Ավելի վաղ Գալուստյանը հերքել էր մամուլում հայտնված լուրերը, թե բաժանվել է կնոջից: Ռուսական պարբերականներից մեկը հոդված էր հրապարակել այն մասին, թե իբր դերասանին տեսել են Բառնաուլում ինչ-որ աղջկա հետ։ Ի պատասխան շոումենը Instagram-ի իր էջում հատուկ տեսաուղերձ էր հրապարակել ՝ կոչ անելով բաժանորդներին չհավատալ այդ լուրերին:
Նշենք, որ Գալուստյանը ասել է, որ այս սեզոնին իր մասնակցությամբ միանգամից երեք ֆիլմի պրեմիերա տեղի կունենա։ Օրինակ` «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» ֆիլմում նա հանդես է եկել միանգամից և՛ պրոդյուսերի, և՛ գլխավոր կերպարի դերում։