Լոլիտան խոստովանել է, թե ինչպես է նա շարունակում նիհարել. երգչուհու նոր լուսանկարն ապշեցրել է երկրպագուներին

Հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան «Flacon» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ միշտ պետք է ուտել այն, ինչ ուզում ես։
57-ամյա Լոլիտան օրերս հերթական լուսանկարն էր հրապարակել ու իր տեսքով զարմացրել բոլորին։
Նրա կերպարանափոխությունը օգտատերերին ու լրագրողներին ստիպել է գուշակություններ անել, թե Լոլիտան ինչ սննդակարգի շնորհիվ է կարողացել այդպես նիհարել։ Պարզվում է՝ նա կոնկրետ որևէ սննդակարգի չի հետևում։

«Այսօր միս եմ ուզում` ուտում եմ, չեմ ուզում` մեկ ամիս չեմ ուտում։ Եթե հաց եմ ուզում կամ տորթ, ապա դրանք ճանապարհի մյուս կողմում են վաճառվում։ Տորթը երկու օրում «հեռանում» է»,-ասել է Լոլիտան։ Նա խոստովանել է, որ սպորտով չի զբաղվում։
«Վազելը, քայլելը, մարզադահլիճ այցելելն ատել եմ ամբողջ կյանքում, երբեք չեմ արել ու չեմ անի», – ավելացրել է երգչուհին:
Բայց նա ասել է, թե ինչի շնորհիվ է կարողացել նիհարել։ Նախ` ամեն օր քնելուց առաջ 2 հաբ է խմում, որոնցից մեկը խոլեստերին է պարունակում, մյուսը պահպանում է շաքարի մակարդակը։ Հաբերը նշանակել է բժիշկը։
Հետո երգչուհին սկսել է հետևել քնի ռեժիմին։ «Քնում եմ 12-ին, արթնանում` առավոտյան 7-ին։ Նախկինում մինչև առավոտյան 6-ն ակումբում էի լինում, իսկ այնտեղից` կա՛մ նկարահանումների, կա՛մ դեպի ինքնաթիռ, կա՛մ երգելու: Իսկ հիմա 12-ին` ուղիղ քնելու», – խոստովանել է Միլյավսկայան։