«Այնուամենայնիվ մնացել ենք ընտանիք». Գվինեթ Փելթրոուն իր ու «Coldplay»-ի մենակատար Քրիս Մարտինի հարաբերությունների մասին

Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն և «Coldplay»-ի մենակատար Քրիս Մարտինը բաժանվել են վեց տարի առաջ, բայց լավ հարաբերություններ են պահպանել և միասին մեծացնում են իրենց երեխաներին` 16-ամյա Էփլին և 14-ամյա Մոզեսին: Ինչպես 47-ամյա աստղը պատմել է իր գործընկեր Դրյու Բերիմորին տված հարցազրույցում` այժմ նախկին ամուսնու հետ նրա հարաբերությունները շատ ավելի լավն են, քան իրենց ամուսնության ընթացքում:

Գվինեթը պատմել է, որ ինքը և Մարտինը ներդաշնակության են հասել երեխաների համատեղ դաստիարակության հարցում, չնայած երբեմն դժվարություններ են ունենում: Երբ Բերիմորը հարցրել է Փելթրոուին, թե ինչպես է իրեն և Մարտինին հաջողվում ընկերական հարաբերությունների մեջ լինել, Գվինեթը պատասխանել է. «Ասես ամուսնալուծվել ենք, բայց այնուամենայնիվ մնացել ընտանիք: Եվ միշտ այդպես կլինի: Երբեմն ամեն ինչ այնքան լավ չէ, որքան թվում է: Մենք ունենում ենք լավ և վատ օրեր, բայց կարծում եմ, որ ի վերջո դա հանգեցնում է նույն նպատակին՝ համերաշխության, սիրո և այն ամենին, ինչը լավագույնն է մեր երեխաների համար»,- անկեղծացել է դերասանուհին: