«Ընկերները» սերիալը կներկայանա նորովի. գլխավոր դերերը կատարելու են թխամորթները

Հայտնի «Ընկերները» սերիալը կներկայանա նորովի: Վեց սևամորթ դերասաններ կփորձեն լեգենդար հերոսների դերերը, սցենարի ընթերցումը կազմակերպելով ուղիղ եթերում:
Երկու տարի առաջ նմանատիպ քայլի էր դիմել ռեփեր Ջեյ Զին, երբ սկսել էին բողոքներ հասցեագրվել 90-ականների ամենահայտնի սիթքոմի վերաբերյալ։
Այժմ նույն գաղափարը ծագել է սևամորթ դերասանուհի Գաբրիել Յունիոնի մտքում:
Նշենք, որ դերասանական կազմում են ՝ Սթերլինգ Բրաունը, Ռայան Բաթը, Ուզո Ադուբան, Աիշա Հինդսը, Քենդրիկ Սամփսոնը և Ջերեմի Պոուպը: Թե ում կվերափոխվի նրանցից յուրաքանչյուրը, դեռ հայտնի չէ։