Մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրն է. ելույթ՝ նվիրված նրա 100-ամյակին

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը, որի ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը` յուրօրինակ հարգանքի տուրք են մատուցել Ալեքսանդր Հարությունյանին:

Այսօր` սեպտեմբերի 23-ին, հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-րդ հոբելյանի առթիվ, համացանցում հրապարակել են Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի 1950 թվականին համատեղ գրված «Հայկական ռապսոդիա» և «Տոնական» ստեղծագործությունները՝ դաշնակահարներ Արմեն Պուչինյանի և Արթուր Գրիգորյանի կատարմամբ: