Աննա Կալաշնիկովայի սիրեցյալը դավաճանել է նրան տղամարդու հետ

36-ամյա Աննա Կալաշնիկովան շատ լավ գիտի, թե որքան դաժան կարող է լինել շոու-բիզնեսը։ Բեմում աշխատելու տարիների ընթացքում նա բազմաթիվ անգամ բախվել է թե դավաճանության, թե զրպարտության հետ։ Մի անգամ աստղը նույնիսկ կորցրել է սերը ուրիշի ստորության պատճառով:
Ինչպես պարզվել է, մի քանի տարի առաջ արտիստը հանդիպում էր ազդեցիկ տղամարդու հետ, որի համար խնջույքներ ու երեկույթներ էր կազմակերպում ՝ հաճախ հրավիրելով իր ծանոթ արտիստներին։ Նա առաջին անգամ պատմել է այդ տղամարդու հետ բաժանման մասին: Ենթադրվում է, որ հենց այդ տղամարդն է նրա որդու հայրը:

«Մի անգամ ես երկու երկվորյակ աղջիկների և ոչ ավանդական կողմնորոշման հումորիստի կանչեցի` մեր խնջույքին ելույթ ունենալու համար։ Սկզբում այդ երկվորյակները սկսեցին գրել իմ սիրելիին ու նրան անպարկեշ տառաջարկներ արեցին: Նա հրաժարվում էր ցույց տալ ինձ այդ հաղորդագրությունները: Իհարկե, ես ցնցված էի, բայց ներեցի։ Իսկ մի քանի ամիս անց իմացա, որ սիրելիս ժամանակ էր անցկացրել նաև այդ հաղորդավարի հետ։ Իմ նախկինը հետերոսեքսուալ էր, և դա նրա առաջին փորձն էր: Ահա այսպես է ինձ դավաճանել իմ սիրելին»,-պատմել է Կալաշնիկովան։