Լիզա Արզամասովան առաջին անգամ խոսել է իր ու Իլյա Ավերբուխի հարաբերությունների մասին

Այս տարվա հուլիսին լուրեր էին շրջանառվում, որ 25-ամյա դերասանուհի Լիզա Արզամասովան հանդիպում է 46-ամյա գեղասահորդ և մարզիչ Իլյա Ավերբուխի հետ: Որոշ աղբյուրներ նույնիսկ պնդում էին, որ հայտնիների սիրավեպը սկսվել է այն ժամանակ, երբ Լիզան ընդամենը 17 տարեկան էր: Ավելի ուշ, Ավերբուխն ինքը հաստատեց, որ հանդիպում է Արզամասովայի հետ:

Եվ ահա, «7 дней» ամսագրին տված հարցազրույցում Լիզան, այնուամենայնիվ, որոշել է կարճ մեկնաբանություն տալ: «Անձնականի մասին խոսելու համար հարկավոր է ցանկություն ունենալ: Երբ հայտնվի, ես անպայման կկիսվեմ ձեզ հետ: Կամ մենք կկիսվենք: Առայժմ միայն մեկ բան կարող եմ ասել իմ անձնական կյանքի մասին` ես լավ եմ ու երջանիկ»,- խոստովանել է Լիզան: