«Time» ամսագիրը հրապարակել է այս տարվա «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկը

Յուրաքանչյուր տարի աշխարհառչակ «Time» ամսագիրն ընտրում է այն մարդկանց հարյուրյակը, որոնք այդ տարի աշխարհում տիրող իրավիճակի փոփոխության համար մեծ ներդրումներ են ունեցել: «Time»-ը միանգամից 8 շապիկ է պատրաստել:

Այս տարի հայտնի ցանկում են հայտնվել ԱՄՆ կառավարության՝ վարակիչ հիվանդությունների գլխավոր փորձագետ Էնթոնի Ֆոչին, երգիչ The Weeknd-ը, «Google»-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին, «Black Lives Matter» շարժման հիմնադիրներ Ալիսիա Գարզան, Օփալ Տոմետին և Պատրիս Կուլորսը, Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը, Բիլի Փորթերը և այլք: