Ինչպե՞ս է Նատաշա Կարալյովան փորձում հաղթահարել սթրեսը (լուսանկար)

«Ցանկացած սթրեսի դեմ լավագույն դիետան համեղ ու ախորժելի սնունդն է»,- խոստովանել է երգչուհին Instagram-ի իր հետևորդներին` կիսվելով նոր լուսանկարով:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում աստղային այս ընտանիքիը գտնվում է սկանդալների կիզակետում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Նատաշան իր տան մեջ հայտնաբերեց թանկարժեք զարդերի և մեծ գումարի կորուստ:

Ավելի ուշ պարզվեց, որ տանը եղել են ոչ թե գողեր, այլ Տարզանի ծանոթ կանայք, որոնցից մեկի՝ Անաստասիա Շուլժենկոյի հետ Տարզանը դավաճանել է կնոջը:
Ինսայդերների հավաստմամբ զույգը բավականին ծանր է տանում այս ամենը ու նրանց ընտանիքում շատ լարված վիճակ է:
Արդյոք կների Նատաշան իր ամուսնուն, դեռ պարզ չէ, սակայն երգչուհին որոշել է վերջ դնել կայնքի դժվար փուլին ու արդեն պարբերաբար կիսվում է իր նոր, գեղեցիկ լուսանկարնեորվ: