Կարո՞ղ եք գուշակել, թե հայտնիներից ով է պատկերված լուսանկարում

Ռեփեր Գուֆի նախկին ընտրյալը` 35-ամյա Այզա Անոխինան, իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով ու ներկայացրել, թե ինչպիսին էր ինքը մանուկ տարիքում:
Նշենք, որ հաղորդավարուհի, ռեփեր Անոխինան այն աստղերից է, ով սովոր չէ թաքցնել զգացմունքները։ Իր երկրպագուների հետ աղջիկը հնարավորինս անկեղծ է, ուստի նրա հետևորդները տեղյակ են աստղի կյանքի գրեթե բոլոր մանրամասներից:

Անձնական գրառումներում հայտնին ավելի վաղ պատմել է իր առաջին ամուսնու՝ ռեփեր Գուֆի հետ հարաբերությունների և երկրորդ ամուսնու ՝ Դմիտրիի հետ ցավոտ բաժանման մասին, որի հետ ամուսնալուծությունը նրա վրա արժեցել է 12 մլն ռուբլի:
Այժմ Այզան կրկին ընտրյալ ունի. նրա սիրեցյալը երգիչ Օլեգ Մայամին է: Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նրանց միջև ամեն բան լուրջ է, և Այզան Օլեգին անգամ ծանոթացրել է իր երեխաների հետ: