Ի՞նչն է Օլգա Բուզովայի ու Դավիթ Մանուկյանի վեճի պատճառը

Ռուսական շոու բիզնեսի զույգերից մեկի՝ Օլգա Բուզովայի ու Դավիթ Մանուկյանի (Դավա) բաժանման մասին շշուկները չեն դադարում։ StarHit–ը զույգի մտերիմներից պարզել է, որ նրանք վերջին ժամանակաշրջանում իսկապես հաճախ են վիճում ու ընդհանուր լեզու չեն գտնում։
Ըստ կայքի` նրանք չեն ուզում քանդել մեկ տարվա ընթացքում կառուցած հարաբերությունները, բայց շփման եզրեր էլ չեն գտնում։
«Անկեղծ լինենք` Դավային «աստղայինը տարել է»։ Նա և՛ կարմիր գորգ է ուզում, և՛ փոփ երաժիշտների հետ դուետներ, և՛ հարցազրույցներ։ Տղան կտրվել է իրականությունից ու կարծում է, որ կարող էր ինքնուրույն հասնել այս ամենին, առանց Օլյայի», – ասել է նրանց ծանոթներից մեկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Մանուկյանի մայրը ՝ Աննա Մանուկյանը, վստահեցրել էր, որ որդու և Օլգա Բուզովայի միջև ամեն ինչ կարգին է:
«Բամբասանք»,-կարճ պատասխանել էր նա «ԿՊ-Նովոսիբիրսկի» թղթակիցի` Դավայի և Օլգայի հնարավոր բաժանման մասին հարցին:
Նշենք, որ զույգի բաժանման մասին խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ երգչուհին իր Instagram-ի էջից հեռացրել է սիրեցյալի հետ մի քանի լուսանկար: