Ջոն Լենոնի որդին հոր 80-ամյակի կապակցությամբ հոբելյանական եթեր է վարել, որի ընթացքում զրուցել է Փոլ ՄաքՔարթնիի հետ

Լեգենդար երաժիշտ, The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի որդին՝ Շոն Լենոնը, BBC Radio 2-ի եթերում հոր 80-ամյակի կապակցությամբ հոբելյանական եթեր է վարել, որի շրջանակում զրուցել է հանրահայտ երգիչ, The Beatles խմբի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնիի հետ, գրում է BBC-ն։

«Հիմա ես հետհայացք եմ գցում որպես երկրպագու։ Բախտավոր եմ, որ հանդիպեցի այս տարօրինակ տղային, որն ինձ պես ստեղծագործում էր և երբ միավորվեցինք, ապշեցուցիչ էր, թե որքան էինք լրացնում իրար»,- ասել է ՄաքՔարթնին Լենոնի հետ առաջին հանդիպման մասին:

Զրույցի ընթացքում երաժիշտը նաև խոստովանել է, որ Ջոնի հետ տեքստեր գրելու իր առաջին փորձերը «այդքան էլ հաջող չեն եղել»։

Ջոն Լենոնի 80-ամյակի հոբելյանական եթերի ընթացքում Շոն Լենոնը զրույցներ է վարել նաև խորթ եղբոր՝ Ջուլիանի և հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնի հետ։