Ամերիկյան երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը փեսացուի՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ հանգստանում է Թերքս և Քայքոս կղզիների շքեղ հանգստավայրերից մեկում, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 51-ամյա Լոպեսն ու փեսացուն նախընտրել են ռոմանտիկ միջավայրում հանգստանալ և առանց երեխաների են մեկնել կղզիներ:
Պարբերականի հրապարակած լուսանկարներում աստղը կրում է բարեմասնություններն ընդգծող վառ վարդագույն լողազգեստ ու, դատելով դեմքի արտահայտությունից, անչափ երջանիկ է:
Զույգը հանդիպում է երկու տարի և նշանադրվել է 2019թ.: