Մահացել է ֆրանսիացի լեգենդար երգչուհի Ժյուլիետ Գրեկոն

93 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի լեգենդար երգչուհի Ժյուլիետ Գրեկոն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երգչուհու ընտանիքի հաղորդագրությանը:

Նշվում է, որ Գրեկոն մահացել է չորեքշաբթի, Ռամատուել քաղաքի իր տանը՝  շրջապատված լինելով հարազատներով:

«Նրա կյանքն անսովոր էր»,- նշվում է ընտանիքի անդամների հայտարարությունում, որը տրվել է «Ֆրանս Պրեսին»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապագա երգչուհին միացել է Ընդդիմությանը և նույնիսկ ձերբակալվել է, սակայն խուսափել է աքսորից երիտասարդ տարիքի շնորհիվ:

Պատերազմի ավարտից հետո Ժյուլիետը դառնում է Ֆրանսիայի ամենապայծառ աստղերից մեկը: