Սոբչակը Պրիգոժինին անվանել է մանկապիղծ մոլագար. պատճառը պրոդյուսերի արխիվային լուսանկարն է

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն արձագանքել է արխիվային լուսանկարին, որը սոցիալական ցանցում հրապարակել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։ Լուսանկարում փարթամ մազով և բեղերով երիտասարդը լուրջ դեմքի արտահայտությամբ նայում է տեսախցիկին: Պրիգոժինը առաջարկել է գուշակել, թե քանի տարեկան է նա լուսանկարում։

Որոշ հետևորդներ ենթադրել են, որ այդ լուսանկարն արվել է անձնագրի համար: Պարզվել է, որ լուսանկարում ապագա պրոդյուսերը 15 տարեկան է, իսկ կադրն արվել է քաղաքացու առաջին փաստաթուղթը ստանալուց առաջ, հաղորդում է MK.RU-ն։

Սակայն հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը կատակել է, որ եթե երիտասարդ տարիքում հանդիպեր նման Պրիգոժինին, ապա հաստատ կվախենար և ոստիկանություն կկանչեր․ «Մտածեցի ինչ-որ մանկապիղծ մոլագար է»։

Իոսիֆ Պրիգոժինը ռուս գործարար է, պրոդյուսեր, համերգների և երաժշտական փառատոնների կազմակերպիչ: Նա երգչուհի Վալերիայի ամուսինն է, համատեղության կարգով նաև պրոդյուսերը։ 2017 թվականից հանդիսանում է «Ավտո +» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը: