Նատաշա Կորոլյովան խոսել է ամուսնու դավաճանությունների մասին

Երգչուհի Նատաշա Կորոլյովան Ինստագրամի իր էջում խոսել է ամուսնու՝ Տարզանի դավաճանությունների մասին։ Նրա խոսքով՝ բոլոր ընտանիքներն էլ անցնում են ճգնաժամի միջով. նրանց մի մասը դրանք հաղթահարում է վերափոխմամբ՝ ընտանեկան դերերի ընթացքում թարմացված կառուցվածքով, մյուսներն էլ կորցնում են ամեն ինչ։

«Ճապոներեն լեզվում «ճգնաժամը» կազմված է երկու հիերոգլիֆից. մեկը թարգմանվում է որպես «քայքայում», մյուսը՝ «շանս»։ Քայքայումը մեզ նոր հնարավորություն է տալիս»,- գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին դերասանուհի Անաստասիա Շուլժենկոն, որն իրեն հայտարարել էր Տարզանի սիրուհին, մասնակցել էր «На самом деле» հաղորդմանը և հղիության թեստ հանձնել, որի արդյունքը բացասական էր։ Իսկ ռուսական «Առաջին ալիք»-ով «Пусть говорят» հաղորդման հերթական թողարկումը նվիրված էր Տարզանի ու Կորոլյովայի հարաբերություններին։ Նկարագրությունում խոսվում էր «կորած թանկարժեք իրերի և իբրեւ հղի սիրուհու» մասին։