Ինչու՞ են ֆրանսիացի ռեժիսորին Իտալիայում դուրս արել իր իսկ ֆիլմի ցուցադրությունից

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում ընթացող միջազգային կինոփառատոնի ընթացքում հավատարմագրումից զրկվել և մրցույթից հեռացվել է ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Էժեն Գրինը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ռեժիսորը չի պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները և հրաժարվել է դիմակ կրել:

Ռեժիսորին հեռացրել են իր նոր ֆիլմի՝ «Atarrabi & Mikelats»-ի ցուցադրության ընթացքում, որին Էժեն Գրինը ներկայացել է առանց դիմակի և ընթացքում էլ հրաժարվել է պաշտպանիչ դիմակ կրել։ «Փառատոնի անձնակազմը հինգ անգամ Էժեն Գրինին խնդրել է դիմակ կրել։ Նա հրաժարվել է որ ղեկավարությունը նրան խնդրել է լքել կինոթատրոնը։ Գրինին զրկել են հավատարմագրից` անվտանգության կանոնները խախտելու, փառատոնի անձնակազմին չհարգելու, ցուցադրության ընթացքում ու դրանից հետո հանդիսատեսի ու նկարահանող խմբի առողջությանը սպառնալիք հանդիսանալու պատճառով»,- ասված է փառատոնի մամուլի ծառայության պաշտոնական հայտարարության մեջ։