Մաքսիմ Գալկինը կիսվել է կնոջ մասնակցությամբ նոր տեսանյութով, որը հեղեղվել է երկրպագուների քննադատություններով

Ռուսական փոփ-աստղ Ալլա Պուգաչովայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, ինստագրամյան իր էջում կիսվել է կնոջ մասնակցությամբ տեսանյութով, որը քննադատությունների է արժանացել։ Տեսանյութում Ալլա Բորիսովնան պարզապես նայում է տեսախցիկին և մի քիչ սեթևեթում է։
Այդ ամենը տեղի է ունենում ավտոմեքենայում Enigma-ի «Return to Innocence» երգի ներքո:
Ցավոք, մեկնաբանությունները հեղեղվել են քննադատություններով, շատերը Ալլային ծեր ու տգեղ են համարել։
Երկրպագուներից մեկը, սակայն, տեսանյութի մեկնաբանություններում գրել է․«Մարդիկ, ինչո՞ւ եք դուք այդքան չար․ծեր է, մաշկը լավը չէ․․․Բնական է, նա երիտասարդ չէ, բայց նա հիասքանչ է իր տարիքի համար, որնի ի միջի այլոց չի թաքցնում։ Աստված տա, երբ գա ժամանակը, դուք նույնպես այսպիսի տեսք ունենք»։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հերթական լուրեր էին շրջանառվում աստղային զույգի ամուսնալուծության մասին:
Ի պատասխան Գալկինը Պուգաչովայի հետ համատեղ լուսանկարը տեղադրել էր սոցցանցում և գրել. «Շատ կսպասեք, բամբասկոտներ»։