«Ինձ հաճախ են այսպես անվանում՝ ցանկանալով վիրավորել»․ Վարդան, չդիմանալով քննադատություններին, անկեղծացել է

Հայազգի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան), ով այժմ իր ուժերն է փորձում որպես ոճաբան, հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին ու գրեթե լուսանկարներ չի հրապարակում ամուսնու հետ։ Բայց այս անգամ նա բացառություն է արել ու իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է, թե ինչպես են մինչ օրս շատրեը փորձում իրեն նեղացնել և հրապարակել է իրեն նվիրված բանաստեղծություն, որը գրվել է 2004 թվականին։
««Մերկապարուհի». ինձ հաճախ են այսպես անվանում՝ ցանկանալով վիրավորել, բայց ինձ համար դա վիրավորական բառ չէ։ Երբ քեզ բանաստեղծություններ են նվիրում, երբ մարդիկ 17 տարի անց հիշում են, թե ինչպես են հետևել Ուկրաինայում մերկապարի առաջնությանը քո հաղթանակին… Առաջինը լինելը դժվար է, լավագույնը լինելն՝ էլ ավելի…
Ես մերկապարի առաջին չեմպիոնն էի, Pole Dance-ի առաջին չեմպիոնը… Ձողին պարերը և իմ սեփական էվոլյուցիան, իմ երազանքները, աշխատասիրությունն ինձ օգնել են գտնել իմ կոչումը։ Օգնել ուրիշներին իրենց գեղեցիկ, կանացի զգալ պարում ու ոչ միայն»,- գրել է Վարդան։

Նշենք, որ նախկինում Վարդան նաև կիսվում էր ամուսնու հետ գեղեցիկ լուսանկարներով ու հետաքրքիր դրվագներ էր պատմում իրենց հանդիպումից, համատեղ կյանքից։ Սակայն կարդալով մեկնաբանություններում չարախոսություններն ու քննադատությունները՝ Վարդան դադարեց պատմել այդ մասին և այժմ նրա միկրոբլոգում հրապարակվում է միայն աշխատանքի հետ կապված կադրեր ու տեսանյութեր։
Նշենք, որ գեղեցկուհին ամուսնացել է 2019 թվականի հունիսին, սակայն թե՛ իր ամուսնու անունը, թե՛ նրա մասնագիտությունը Վարդան նախընտրում է գաղտնիի պահել։