Վտանգավոր ավիամիջադեպից հետո Հարիսոն Ֆորդի դեմ հարցուցված գործը փակվել է

Այս տարվա ապրիլին «CNN» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ դերասան Հարիսոն Ֆորդի մեղքով Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող օդանավակայանում վտանգավոր միջադեպ էր տեղի ունեցել։ Դերասանը գտնվել է «Aviat Husky» ինքնաթիռի ղեկին ու փակել է օդային դարպասների միակ թռիչքուղին, երբ մեկ այլ ինքնաթիռ փորձում էր վայրէջք կատարել։ Ֆորդի ներկայացուցչի խոսքով՝ դերասանը սխալ է հասկացել ավիադիսպետչերի հրահանգները։ Բարեբախտաբար, այդ իջադեպի արդյունքում ոչ-ոք չէր տուժել։

Բայց, ինչպես պարզվել է նախօրեին` ավիամիջադեպի պատճառով դերասան Հարիսոն Ֆորդի դեմ սկսված հետաքննությունը փակվել է: Պարզվում է, դերասանը ուղղիչ մարզական կուրսեր է անցել, որոնք նրան հետագայում թուլ կտան ճիշտ ղեկավարել ինքնաթիռը: Փաստորեն, երբ վերջինս ավարտել է այդ դասընթացները, գործը փակվել է։