Վլադ Սոկոլովսկին իր 29-ամյակին հրավիրել էր նախկին կնոջն ու նոր ընտրյալին

Սեպտեմբերի 24-ին հայտնի երգիչ Վլադ Սոկոլովսկին դարձավ 29 տարեկան: Չնայած այն բանին, որ կորոնավիրուսով հիվանդացածների թիվն օրեցօր աճում է, երաժիշտը, միևնույն է, որոշել էր տոնը մեծ շուքով նշել: Ընկերներին և մտերիմներին նա հավաքել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում։
Ծննդյան տարեդարձը շնորհավորելու էին եկել նաև նրա նախկին կինը՝ Ռիտա Դակոտան, իրենց դստեր ՝ Միայի և իր ընտրյալի ՝ Ֆյոդոր Բելոգայի հետ: Իր հայրիկի համար Միան, ով շուտով կդառնա երեք տարեկան, հատուկ անակնկալ էր պատրաստել, նա նրա համար երգել է Happy Birthday երգը: Միան նաև օգնել է հայրիկին տորթի մոմերը փչելու հարցում։

Որպեսզի աղջիկը չձանձրանա մեծահասակների տոնի ժամանակ, նրա հայրը հրավիրել էր երեկույթին ՝Սարդ-մարդու կոստյումով անիմատորի։Այս սուպերհերոսը Միայի սիրելիներից մեկն է:
Հրավիրվածների թվում էր նաև երգչի նոր ընկերուհին ՝ 21-ամյա Անգելինա Սուրկովան, ով օգնում էր նրան պատրաստվել տոնին։ Իր ընկերոջ ծննդյան օրը նա հուզիչ շնորհավորանք է նվիրել նրան ու ևս մեկ անգամ սեր խոստովանել։