Ինսայդերը պատմել է, թե ինչպես են անցնում Զեյն Մալիկի և Ջիջի Հադիդի առաջին օրերը ծնողների դերում

25-ամյա Ջիջի Հադիդը և 27-ամյա Զեյն Մալիկը օրեր առաջ ծնողներ են դարձել. լույս աշխարհ է եկել նրանց դուստրը։ Ընտանիքում համալրման մասին հայտնել է Զեյնը։ Նա հրապարակել է փոքրիկի առաջին լուսանկարը։
Ինսայդերը լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչպես են անցնում նորաթուխ ծնողների օրերը և ինչպես են նրանք իրենց զգում։
«Ջիջին յոթերորդ երկնքում է երջանկությունից և չի կարող հավատալ, որ նրանք հրեշտակ են ստեղծել։ Նա սիրով լի է, երբ գրկում է իր փոքրիկին։
Երբ ծնվեց նրանց աղջիկը, Զեյնը շատ հուզված էր։ Դա հատուկ պահ է նրա համար։ Նա հայտարարել է, որ փոխվել է և երբեք չի հիասթափեցնի ոչ դստերը, ոչ Ջիջիին։ Նա ցանկանում է լինել լավագույն հայրը»,- պատմում է ինսայդերը։

Փոքրիկի հետ արդեն ծանոթացել են Ջիջիի հարազատները՝ հայրը՝ Մուհամեդը և եղբայրը՝ Անվարը։
Հիշեցնենք, որ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկի հղիության մասին հայտնի է դարձել գարնանը։ Victoria’s Secret-ի աստղը լուրը հաստատել է գարնան վերջին։ Ջիջին այդ ընթաքցքում կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման պայմաններում էր։