Ռեփերին, ում մարմինը մասերի էր բաժանել կինը, մի քանի ամիս է չեն կարողանում հուղարկավորել․ ինչո՞ւ

Ռեփեր Էնդի Կարտրայտի (Ալեքսանդր Յաշկո) մասնատված մարմինը գտել էին նրա բնակարանում դեռ հուլիսի վերջին։ Սակայն երաժշտի հուղարկավորության օրը դեռ որոշված չէ։ Ինչպես պնդում են ոստիկանությունում, հուղարկավորությունը հնարավոր չէ, քանի դեռ քրեական գործի շրջանակներում չեն կատարվել բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները:
Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ Քարտրայտի կինը նրա սպանության մեջ գլխավոր կասկածվողն է, ուստի գտնվում է կալանքի տակ, իսկ մայրը մինչ օրս չի կարողանում հեռանալ Ուկրաինայից: Մոր փաստաբանը՝ Անտոն Կոբիթը, խնդրում է օգնել ռեփերի մորը հատել սահմանը, որպեսզի նա կարողանա ոչ միայն հրաժեշտ տալ որդուն, այլև մասնակցել քննչական միջոցառումներին:

Հիշեցնենք, որ ռեփերի կինը՝ Մարինան, փորձել է ազատվել մահացած ամուսնու մարմնից, մասնատել է նրա մարմինը և մնացորդները տեղավորել փաթեթների մեջ, որոնք նա պահել է սառնարանում:
36-ամյա կինը, վախենալով, որ ամեն ինչ կարող է բացահայտվել, որոշել է ինքը դիմել փաստաբանի և խոստովանել ամեն ինչ: Հենց փաստաբան Իրինա Սկուրտուն էլ արդեն զանգահարել է ոստիկանություն:
Ռեփերի կինը բացատրել է իր արարքը՝ ասելով, որ իր ամուսինը մահացել է գերդոզավորումից, ու քանի որ նա Էնդիի համար այդպիսի անփառունակ մահ չէր ուզում, այդ իսկ պատճառով էլ մտածել էր այնպես անել, որ ամուսինը պարզապես «անհետանա»:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հանգուցյալ ռեփերը պատրաստվում էր ամուսնալուծվել կնոջից՝ Մարինա Կոխալից և օրինականացնել հարաբերությունները սիրուհու հետ: