Նոր երգ․ Վին Դիզելն անակնկալ ունի երկրպագուների համար

«Ֆորսաժ» ֆիլմի աստղն օրերս ուրախացրել է իր երկրպագուներին՝ ներկայացնելով նրանց «Feel Like I Do» երգը, որը ձայնագրվել է նորվեգացի հայտնի դիջեյ Kygo-ի հետ համատեղ համագործակցության արդյունքում։
Վին Դիզելն առաջին դերասանը չէ, որ երկրպագուների համար անսպասելի կերպով երաժշտություն է թողարկում։ Կինոաստղերի շարքում շատ երաժիշտներ ու երգիչներ կան, այդ թվում Իդրիս Էլբան, Ռասել Քրոուն, Շարլոտա Գենսբուրը, Հյու Լորին, Ջեֆ Գոլդբլյումը և այլք։
«Երկար ժամանակ է, ինչ խոստանում է երգ ներկայացնել, որի ոգեշնչման աղբյուրը կլինեք դուք։ Շնորհակալ եմ, որ հավատում էիք ինձ»,- հայտարարել է Վին Դիզելը։
Երգն արդեն իսկ հասանելի է Spotify-ի, Apple Music-ի և Google Play-ի երաժշտական ծառայություններում։