Գոռ Սուջյանը՝ իր նոր նախագծի և կարանտինի ընթացքում սերտած նոր մասնագիտության մասին

Project LA-ն ու Գոռ Սուջյանը նոր աշխատանք են ներկայացրել։ Երգը ստացել է «Սուտ երդումներ» անունը։ Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ Լևոն Արևշատյանը։ Գոռ Սուջյանը մեզ Showbiz.am -ի հետ զրույցում պատմեց իր նոր ծրագրերի, կարանտինի և որդու մասին։

Խոսելով «Սուտ երդումներ»  երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մասին՝ երգիչն ասում է․ «Ինձ համար էլ էր անակնկալ, ես չգիտեի նկարահանումների մասին։ Երգը վաղուց ձայնագրված էր։ Հայաստանում չի նկարահանվել տեսահալովակը, ի միջի այլոց այն ինձ շատ դուր է եկել»։

Երգիչը, պատմելով իր նորությունների մասին, ասում է․ «Ճիշտն ասած նորոթյուններս դեռ համերգային են, նվագում ենք, բացօթյա տեղերում, նորություններ կլինեն նաև նոր երգերի տեսքով։ Ես մի շարք եմ սկսել՝ cover-ներ եմ անում, երևի կշարունակեմ, կանդրադառնամ հայկական երգերին։
Շուտով երգ կլինի՝ հայկական, դասական, սակայն թող անակնկալ մնա»։

Գոռ Սուջյանը հայտնում է, որ իր նոր շարքն ունի առանձնահատկություն ու նշում է, թե որն է այն․ «Այս շարքն այնքանով է ինձ համար յուրահատուկ, որ այնտեղ գործիքներ չեմ օգատգործելու։ Շարքը վերնագրել եմ «Mauth cover», որովհետև փորձել եմ գործիքների ձայները բերանով ստանալ։ Ես նման փորձ Մայքլ Ջեքսոնի ու Սթիվի Վանդերի ստեղծագործությունների cover-ներում արեցի, հիմա առաջին անգամ կանեմ հայկական երաժշտության դեպքում»։

Արտիստը կիսվում է, որ կարանտինի պատճառով շատ ծրագրեր հետաձգվեցին, և իհարկե, եղան նաև ֆինանսական կորուստներ։ Նա նաև պատմում է, թե ինչով սկսեց զբաղվել ինքնամեկուսացման ընթացքում․ «Մոսկվայում ու ԱՄՆ- ում համերգներ ունեի, որոնք չեղարկվեցին։ Բնականաբար, ֆինանսական վնաս կրեցի, դժվարություններ եղան, բայց փառք Աստծո, դուրս եկանք այդ վիճակից։
Համբերատար սպասել եմ, Աստծո հրաշքով «յոլա ենք գնացել» այս շրջանում։
Ես իմ գործով եմ զբաղվել, կարանտինի ընթացքում, նաև վիդեոմոնտաժ անել եմ սովորել և երգեր միքս անել։ Չեմ ասի պրոֆեսիոնալ, բայց կարանտինի ընթացքում փորձեցի որևէ արտադրանք տալ։ «Mauth cover» շարքը սկսել եմ հենց կարանտինի ժամանակ ու այդ գործը կշարունակեմ։ Այս շարքը մտածված չէր, ուղղակի սկսեցի անել, գործիքավորեցի, հասկացա, որ հետաքրքիր է  ստացվում։ Հանկարծակի եղավ, պլանավորված բան չի եղել»։

Իր խոսքը Գոռ Սուջյանը եզրափակում է՝ պատմելով որդու մասին, ով այս տարի առաջին անգամ գնաց առաջին դասարան․ «Շատ դժվար փոքրիկը հաղթահարեց կարանտինը, որովհետև ինքն ակտիվ է, իր համար շատ դժվար էր տանը մնալը, բայց մի կերպ անցավ։
Այս տարի առաջին դասարան գնաց որդիս, ինքը դժգոհ չի, շատ ուրախ է, որ գնաց դպրոց, նույնիսկ վերք է եղել քթի վրա դիմակի պատճառով, բայց մեկ է չի դժգոհում»։