Ամենաբարդ սանրվածքներից մեկը․ VOGUE-ը ներկայացրել է 2021-ի գլխավոր թրենդներից մեկը

Սեպտեմբերի 23-ին Միլանում տեղի ունեցավ Fendi գարուն-ամառ 2021-ի ցուցադրությունը:
Յուրաքանչյուր կերպար արժանի է գովասանքի։ Եվ վերջապես, բացի գեղեցիկ հագուստից ու աքսեսուարներից դիզայներները ևս մեկ նոր հեղափոխություն որոշեցին անել նորաձևության մեջ․ նրանց առաջարկած սանրվածնքերը կարող են դառնալ 2021-ի գլխավոր թրենդներից մեկը։
Դիզայներները ոգեշնչումը փնտրում էին 30-ականներում և գտել են այն Մերլ Օբերոնի նկարներում: Նա եղել է խառը ռասայի առաջին դերասանուհին, որն առաջադրվել է «Օսկար»- ի ՝ կանանցի լավագույն դերի համար։ Հաճախ Մերլը գանգուրներ էր կրում, ճիշտ է, դրանք ավելի շուտ նրա գլուխը զարդարում էին որպես թագ։
Ամենայն հավանականությամբ, առանց վարսահարդարի օգնության դուք չեք կարող ստանալ նման սանրվածք։ Կատարել այն սեփական ուժերով բավականին դժվար է: Այնպես որ, պահպանեք լուսանկարները, որպեսզի դրանք ցույց տաք ձեր վարսահարդարին։