Պապարացիները Անջելիա Ջոլիին նկատել են դուստրերի հետ ճաշի մեկնելիս (լուսանկար)

Ամերիկացի հանրահայտ դերասանուհի Անջելիա Ջոլին նախօրեին դուստրերի հետ նշել է աղջիկ երեխաների միջազգային օրը, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 45-ամյա աստղին նկատել են դստրերից Զահարայի և Վիվիենի հետ հոլիվուդյան սրճարաններից մեկն ացելելու ժամանակ։

Պապարացիների հրապարակած կադրերում երևում է, որ տոնական ճաշի համար Ջոլին ընտրել է երկար թևերով հասարակ սև զգեստ, որը համադրել է Valentino ապրանքանիշի պայուսակի հետ։ Ոճային հագուստներով աղջիկներն ու մայրը դիմակներ են կրել՝  կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու համար։