Խոակին Ֆենիքսը և Ռունի Մառան ծնող են դարձել. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասաններ Խոակին Ֆենիքսը և Ռունի Մառան ծնողներ են դարձել, գրում է tatler.ru-ն։

Ռունի Մառայի հղիության մասին լուրը հայտնի էր դարձել մայիսին` պապարացիների լուսանկարների շնորհիվ:

Օրերս պապարացիները Լոս Անջելեսում նկատել են դերասանուհուն, և չնայած լայն հագուստին, նկատելի է վերջինիս կլոր որովայնի բացակայությունը, ինչն առիթ է տվել ենթադրել, որ դերասանուհին արդեն լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։

Մայիսին լրատվամիջոցները հայտնել էին, որ 35-ամյա դերասանուհին գտնվում է «հղիության 6-րդ ամսում»։

Ռունիին վերջին անգամ Մայրերի տոնին նկատել էին քրոջ՝ Քեյթի տուն այցելելիս․ ակնհայտորեն կլորացած փորիկով դերասանուհին կրել էր լայն վերնաշապիկ։

Ֆենիքսն ու Մառան ծանոթացել են 2012 թվականին՝ Սփայք Ջոնսի «Նա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ֆիլմում Մառան խաղում է Խոակինի նախկին կնոջ դերը:

2019 թվականին Vanity Fair-ի հետ զրույցում Ֆենիքսը խոստովանել էր. «Նա միակ աղջիկն էր, որին փնտրեցի համացանցում: Սկզբում պարզապես ընկերներ էինք»:

Նրա խոսքով՝ «Նա» ֆիլմի նկարահանումների ժամանակ կարծել է, թե Մառան արհամարհում է իրեն, սակայն ավելի ուշ պարզել է, որ դերասանուհին պարզապես ամաչել է իրենից և ներքուստ նույնպես համակրել նրան:

Զույգը վերամիավորվել է աստվածաշնչյան սյուժեով նկարահանված «Մարիամ Մագդաղենացին» ֆիլմի նկարահանման հրապարակում, որտեղ Հիսուսին մարմնավորում է Խոակին Ֆենիքսը, իսկ Մարիամ Մագդաղենացու՝ Ռունի Մառան:

Ըստ լուրերի՝ զույգը սկսել է հանդիպել անմիջապես ֆիլմի նկարահանումներից հետո: Զույգը նշանվել է անցյալ տարվա հուլիսին։