Դևիդ Բեքհեմը պատրաստվում է սեփական օրգանական մեղրի արտադրությունը սկսել (լուսանկարներ)

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը պատրաստվում է սեփական օրգանական մեղրի արտադրություն սկսել, գրում է The Sun-ը։

45-ամյա ֆուտբոլիստը կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտարարված ինքնամեկուսացման օրերին սկսել է մեղվաբուծությամբ զբաղել և այնքան է տարվել մեղուների խնամքով, որ ցանկանում է իր սիրելի զբաղմունքը վերածել բիզնեսի։

Թերթի տվյալներով՝ ֆուտբոլիստն իր նոր բիզնեսի համար դիտարկում է D Bee, Seven Honey և Goldenbees անունները։
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ «Բեքհեմի համար մեղվաբուծությունը հաճելի զբաղմունքից շատ շուտով վերածվել է սիրելի գործի»։