«Աղոթում եմ Հայաստանի համար»․ Քանյե Ուեսթն անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը Twitter-ում անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոնա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համավարակի պատճառով տառապող աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որը կտարածվի մեր ընկերների և ընտանիքի վրա և կմեղմացնի ամբողջ աշխարհի սրտերը։ Շնորհակալություն, Աստված, մեր կյանքի համար: Ամեն»,- գրել է Ուեսթը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: