«Միջազգային հանրությունը պետք է միավորվի Թուրքիայի և Ադրբեջանի պես բռնապետությունների դեմ». Ալեքսիս Օհանյան

Reddit սոցիալական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Ինստագրամում միջազգային հանրությունը կոչ է արել միավորվել  ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի բռնապետությունների։

Օհանյանը կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ, որտեղ ասվում է, որ «Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, և ամբողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»։

«Լսեք ժողովրդավարորեն ընտրված Նիկոլ Փաշինյանի խոսքը. մեր միջազգային հանրությունը պետք է միավորվի Թուրքիայի և Ադրբեջանի պես բռնապետությունների և Արցախում հայ քաղաքացիական բնակչության նկատմամբ նրանց ռազմական գործողությունների դեմ»,- գրել է Օհանյանը։