«Նենց հպարտ եմ, որ հայ եմ»․ Վարդան Սարգսյան

Հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է Հայաստանի և Արցախի սահմաններին տիրող իրավիճակին։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմային անդրադառնում են նաև հայ հայտնիները։
Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը միկրոբլոգի իր էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․ «Նենց հպարտ եմ, որ հայ եմ: Գժվում եմ մեր ազգի համար»։